Նորություններ

Հայտնի են «Սպարտակիադա»-ի հաղթողները

Սպորտ 2017-11-02

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Սպարտակիադա» մարզական միջոցառման ծրագրով սեղանի թենիսի մրցումներին մասնակցել են Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտներ: Տղաների պայքարում 1-ին տեղը գրավել է Ավետ Վասիլյանը (ՀՀ Լոռու մարզ), 2-րդ տեղը` Էդգար Ռաֆայելյանը (ՀՀ Լոռու մարզ) և 3-րդ տեղը՝ Նորիկ Ղազարյանը (ՀՀ Շիրակի մարզ): Աղջիկների պայքարում 1-ին տեղը գրավել է Մարիամ Ամյանը (Արցախ), 2-րդ տեղը` Անի Բարսեղյանը (ՀՀ Լոռու մարզ) և 3-րդ տեղը` Մարիա Աղաջանյանը (Արցախ): Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներին հանձնվել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրեր, գավաթներ և մեդալներ: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Լևոն Վահրադյանը և Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ Ֆելիքս Սարգսյանը: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: