Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2017-11-01

Ինտերակտիվ մեթոդներ, աշակերտակենտրոն ուսուցում, արդյունավետության բարձրացում, մանկավարժական նոր ու արդիական մեթոդներ… այս և կիրառելի այլ գործիքներով էր լցված Գնացք 12-ի եզրափակիչ կայարանը: Երևանի թիվ 164, թիվ 166, թիվ 172 և թիվ 155, Կոտայքի մարզի Կարենիսի, Արգելի, Արարատի մարզի Նորակերտի, Արմավիրի մարզի Բաղրամյանի, Գեղարքունիքի մարզի Սևանի թիվ 1 դպրոցները ներկայացնող մանկավարժները, անցնելով աշակերտաշատ և ուսուցիչներին հուզող խնդիրներով լցված կայարաններով, ամբողջացրեցին արդյունավետ ուսուցման շղթան՝ գտնելով խառնաշփոթում համգործակցելու անհրաժեշտ բանալիներ: Անակնկալներով, բացահայտումներով և ժպիտներով լցված հանդիպման ավարտին մանկավարժները շնորհակալություն հանյտնեցին կարճ ժամանակում հարազատ դարձած կրթական կենտրոնին՝ հրաժեշտ տալով որպես Dasaran մեծ ընտանիքի սիրելի անդամ: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: