Նորություններ

Յուրա Մովսիսյանի գոլը փրկեց «Սպարտակ»-ին

Սպորտ 2013-08-05

Երեկ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի շրջանակներում կայացավ Կրասնոդարի «Կուբան» և Մոսկվայի «Սպարտակ» թիմերի հանդիպումը, որն ավարտվեց 2:2 հաշվով:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը և Արազ Օզբիլիսը խաղի սկզբում «Սպարտակ»-ի պահեստայինների նստարանին էին:
 
61-րդ րոպեին «Կուբան»-ի երկրպագուների սուլոցների ներքո փոխարինման դուրս եկավ Արազ Օզբիլիսը:
 
Յուրա Մովսիսյանը խաղադաշտ դուրս եկավ 71-րդ րոպեին, իսկ 4 րոպե անց անկրկնելի հարվածով խփեց «Սպարտակ»-ի երկրորդ գնդակը` փրկելով իր թիմը պարտությունից:
 
Աղբյուրը` sport.1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: