Նորություններ

Ուրֆայում հայտնաբերվել է 2000 տարվա պատմություն ունեցող ժայռափոր դամբարան

Ուշագրավ 2017-10-30

Թուրքիայի տարածքում գտնվող Ուրֆա քաղաքից ոչ հեռու թուրք հնագետները հայտնաբերել են ավելի քան 2000 տարվա պատմություն ունեցող ժայռափոր դամբարան: Դամբարանում հայտնաբերվել է ընդհանուր առմամբ 133 ժայռափոր գերեզման: Դամբարանի ներսի պատերի վրա հայտնաբերվել են նաև հետաքրքրական մանրանկարներ: Ուրֆայի քաղաքապետ Նիհաթ Չիֆչին լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժայռափոր դամբարանը պատկանում է Եդեսիայի Աբգար թագավորի ժամանակաշրջանին: Ըստ ավանդության՝ Աբգար թագավորն ընդունել է քրիստոնեություն՝ այդպիսով դառնալով մ.թ. 1-ին դարի առաջին քրիստոնյա թագավորը։ Նա Հայ առաքելական եկեղեցու սրբերից է։ Ըստ խորենացու «Հայոց պատմության»` նա եղել է Հայոց թագավոր։ Ավելի վաղ Ուրֆայում հայտնաբերվել էր նաև Եդեսիայի Աբգար Ե թագավորի ընտանեկան դամբարանը: Նշենք, որ Աբգար Ե թագավորը հայտնի է նաև Աբգար Հինգերորդ Ուքքամա անվամբ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: