Նորություններ

Հայտնի են բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնները

Սպորտ 2017-10-30

Հայտնի են «Դինամո» մարզադահլիճում տեղի ունեցած բռնցքամարտի Հայաստանի առաջնության հաղթողները՝ ըստ քաշային կարգերի: Բռնցքամարտի Հայաստանի առաջնությանը մասնակցել է շուրջ 90 բռնցքամարտիկ մարզերից և Երևանից: Տղամարդկանց Հայաստանի չեմպիոններ են դարձել Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Հենրիկ Մոքոյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Արարատ Գյուլբանգյանը (64 կգ), Գառնիկ Պապիկյանը (69 կգ), Արման Դարչինյանը (75 կգ), Արտյոմ Գալստյանը (81 կգ), Հենրիկ Սարգսյանը (91 կգ) և Դավիթ Չալոյանը (+91 կգ): Առաջնությանը մասնակցել է նաև 6 աղջիկ։ 48 կգ քաշային կարգում հաղթող է դարձել Մարիամ Սանոսյանը, 57 կգքաշային կարգում՝ Լիլիթ Դալլաքյանը, իսկ 64 կգ քաշային կարգում՝ Աշխեն Հովհաննիսյանը։ Նշենք, որ առաջնության լավագույն թիմ է ճանաչվել Վանաձորի ընտրանին՝ 4 ոսկե և 2 արծաթե մեդալակրով։ Աղբյուրը՝ Sport.news.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: