Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2017-10-28

Ուսուցումը միջոց է, կրթությունը՝ ուսուցման նպատակ և արդյունք, իսկ ապագա սերունդներին կրթելու բարդ խնդիրը կարող են լուծել միայն իրենց մասնագիտությանը ներդաշնակ մանկավարժները… Ահա այս ներդաշնակությանը հասնելու գործիքներով լի եզրափակիչ կայարան ուղղորդեց #Գնացք_12-ը «Գլոբալ Բրիջ» կրթահամալիրի, Երևանի թիվ 134, թիվ 164, թիվ 140, թիվ 175, թիվ 197, թիվ 150, թիվ 88, Արարատի մարզ Ավշարի, Արմավիրի մարզի Լեռնամերձի և Գայի դպրոցները ներկայացնող մանկավարժներին: Անցնելով «Ես քո աշակերտն եմ» և «Իմ ներսում ապրող ուսուցիչը» կայարաններով եզրափակիչ հանդիպման ընթացքում մանկավարժներն անդրադարձան ուսուցիչ-աշակերտ ամուր փոխգործակցության բանաձևին՝ գտնելով ամենաարդյունավետ գործիքները: Եզրափակիչ հանդիպումը լի էր բարձր տրամադրությամբ, ավարտի ափսոսանքով և կրկին հանդիպելու անկեղծ ցանկությամբ: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: