Նորություններ

Կամփոփվեն «Մեղու 2017» մրցույթի արդյունքները

Ուշագրավ 2017-10-27

Հայոց լեզվի չորրորդ «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին մասնակցել է Հայաստանի և Արցախի 991 դպրոցի ավելի քան 38 000 աշակերտ: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել հայոց լեզու առարկայի հանդեպ, այն առավել գրավիչ ու սիրելի դարձնել երեխաների համար, նորովի մատուցել հայոց լեզուն և զարգացնել երեխաների լեզվամտածողական ու լեզվագիտական ունակությունները: «Մեղու» մրցույթն անցկացվում է տարին մեկ անգամ՝ անմիջապես բոլոր մասնակից դպրոցներում: Մրցույթը թեստային է: Թեստերը կազմված են գլխավորապես հայոց լեզու առարկային վերաբերող հարցերից, սակայն կարող են ընդգրկել նաև գրականությունից այնպիսի հարցեր, որոնք ունեն լեզվամտածողական ու լեզվագիտական ուղղվածություն և չեն պահանջում գրական որոշակի գործի իմացություն: Յուրաքանչյուր թեստ ունի պատասխանի 5 տարբերակ, որոնցից միայն մեկն է ճիշտ: «Մեղու 2017»-ի առաջադրանքներն ու ճիշտ պատասխանները կհրապարակվեն www.meghu.am կայքում նոյեմբերի 9-ին, իսկ 2018 թ. հունվարին յուրաքանչյուր մասնակից դպրոց կստանա ամփոփ հաշվետվություն իր աշակերտների արդյունքների մասին։ Մրցանակաբաշխությունները տեղի կունենան մայիսի վերջին ՀՀ-ում և Արցախում: Աղբյուրը՝ Armenpress.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: