Նորություններ

ՉԻՆԱՐԵՆ. Հաջողության բանաձև

Ուշագրավ 2017-10-26

Չինարենն աշխարհի ամենաբարդ և հնագույն լեզուներից մեկն է: Չինական ձեռագրեր կան, որոնք մեզ են հասել դեռևս մ.թ.ա. 14-րդ դարից: Չինարենի գոյության մասին վկայող գրավոր փաստաթղթերի հնագույն ժողովածուները զոհաբերված կենդանիների ոսկորների կամ կրիաների պատյանների վրա արված գուշակությունների գրառումներ են: Չինարենը պետական լեզու է Չինաստանում, Սինգապուրում, Ինդոնեզիայում, Մալազիայում։ Աշխարհում ավելի քան 1,4 մլրդ մարդ խոսում է չինարեն: Այն նաև ՄԱԿ-ի 6 պաշտոնական լեզուներից մեկն է։ Չինարեն գրվում է ոչ թե ձախից աջ կամ աջից ձախ, այլ վերևից ներքև՝ ուղղահայաց: Այն միակ լեզուն է, որ պահպանել է գրելու պատկերային ձևը: Չինացիները չունեն այբուբեն: Փոխարենն ունեն շուրջ 100 000 հիերոգլիֆ, որոնց մեծամասնությունն այսօր չի օգտագործվում: Չինարեն առաջին գիրքը, որը կոչվում է «Շիցզին» («Երգերի գիրք»), գրվել է մ.թ.ա. 11-10-րդ դարերում։ «Հաջողության բանաձև»-ի այս թողարկումն էլ կբացահայտի չինարենի գաղտնիքները:

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: