Նորություններ

Գերմանական թիմի մարզիչը գոհ է Հենրիխ Մխիթարյանից

Սպորտ 2013-08-02

Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշ առողջական խնդիրներ ուներ, սակայն գերմանական թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը օրերս տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Մխիթարյանն արագ տեմպերով վերականգնվում է և առաջիկա հանգստյան օրերին կարող է խաղադաշտ դուրս գալ:
«Մխիթարյանն արագ տեմպերով վերականգնվում է: Նա ճիշտ ճանապարհի վրա է: Մենք գոհ ենք նրա մարզումներից և զարմացած, թե նա ինչպես կարողացավ հաղթահարել 1000 մետր տարածությունը: Ցավերն արդեն անցել են, սակայն մենք չենք պատրաստվում ռիսկի դիմել»,- նշել է Կլոպը:
 
Եթե Մխիթարյանը հանդես չգա Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում օգոստոսի 3-ին «Վիլհելմսհաֆենի» հետ կայանալիք հանդիպմանը, ապա, ամենայն հավանականությամբ, կխաղա օգոստոսի 10-ին, երբ Բունդեսլիգայի շրջանակներում «Բորուսիան» ուժերը կչափի «Աուգսբուրգի» հետ:
 
Աղբյուրը` panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: