Նորություններ

Կրոն և խաղաղության կրթություն

Կրթական 2017-10-26

Արդեն երեք տարի է Արարատի մարզի Մասիս քաղաքի Վահրամ Բաբայանի անվան N2 հիմնական դպրոցում դասղեկի դասաժամերը իրականացվում են «Խաղաղության կրթությունը Հայաստանի դպրոցներում» ծրագրի շրջանակներում և պետք է ամեն անգամ թեմաները ներկայացնել յուրովի ու նորովի: VIIբ դասարանը ևս իր մասնակցությունը ունի այդ գործում: Դասղեկ Լլիթ Մարտիրյանի հետ քննարկումների ժամանակ էլ ծնվեց «Կրոնի և Խաղաղության կրթության» միջև եղած նմանությունները, և, որ կարելի է զուգահեռներ կատարել, օրինակները բերելով Աստվածաշնչից: Դպրոց հրավիրեցինք Սուրբ Թադեոս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ քահանա Օրդոյանին: Դասաժամը արդյունավետ էր, բովանդակալից և հագեցած հետաքրքիր նյութերով և աշակերտների պատրաստած պաստառներով: Դասաժամին մասնակցում էր նաև ծնողական համայնքը: Աշակերտները մեծ սիրով սպասում են քահանայի հետ հաջորդ հանդիպմանը:

Արարատ, ք. Մասիսի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: