Նորություններ

Հոկտեմբերի 21ին ուսումնաճանաչողական էքսկուրսիոն օր Սաղմոսավանքում և Երևանում

Կրթական 2017-10-23

Հոկտեմբերի 21ին 10 հումանիտար1 դասարանի աշակերտները ՝ դասղեկ Ն. Լ. Բարիկյան գլխավորությամբ բովանադակալից ուսումնաճանաչողական էքսկուրսիոն օր անցկացրեցին Սաղմոսավանքում և Երևանում: Նախ աշակերտները հիացան բնության ու մարդու կողմից ստեղծված գեղեցկությամբ: Ծանոթացան միջնադարյան եկեղեցաշինության առանձնահատկություններին: Ապա այցելեցին Երևանի <<Էրեբունի>> պատմահնագիտական արգելոց թանգարանում , որտեղ ամբողջացրեցին Վանի թագավորության վերաբերյալ ունեցած տեսական գիտելիքները: Զրուցեցին տեղում աշխատող հնագիտական խմբի անդամների հետ, հետաքրքրությամբ և հպարտությամբ ուսումնասիրեցին Էրեբունի ամրոցի տարածքը: Հաջորդ ուսումնաճանաչողական այցի ընթացքում դասարանը՝ըստ նախընտրության բաժանվեց երկու խմբի: Մի մասն այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ, մյուսներն էլ ՝Հայստանի պատմության թանգարան:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: