Նորություններ

<<Ա>> տառ - հնչյունի շնորհանդես

Կրթական 2017-10-22

Նոր Հաճնի երրորդ դպրոցի I<<Բ >> դասարանում <<Ա>> տառ֊հնչյունի ուսուցմանը նվիրված դաս ֊ միջոցառում էր,որը կազմակերպել էր Գ.Ջոմարդյանը։ Աշակերտներին հյուր էին եկել կարմրակատար աքաղաղը,բրդոտ արջը,խորամանկ աղվեսը և գունառատ աշունը։Փոքրիկ բեմադրությամբ,ասմունքով,հանելուկնե֊րով և երգով դաս֊միջոցառման ժամանակ երեխաներն ի ցույց դրեցին իրենց գիտելիքները։<<Ա>> տառի ուսուցումը վերածվեց տոնի և դարձավ հիշարժան օր I << ա>>դասարանի աշակերտների համար։

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 3 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: