Նորություններ

Իրավիճակային քննարկում Dasaran-ում

Ուշագրավ 2017-10-20

Համաձա՞յն եք, որ երեխաների հետ արդյունավետորեն փոխգործակցելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է հասկանալ նրանց բացասական վարքի հիմքում ընկած պատճառները: Իսկ ինչպե՞ս բացահայտել դրանք կամ ի՞նչ անել հետո… Ահա այս և շատ այլ կարևոր հարցերի պատասխանները գտնելու հետքերով էլ Dasaran կրթական կենտրոնում էին համախմբվել «Գնացք 12» աշխատանքային սեմինարի մասնակից մանկավարժները: Իրավիճակային քննարկման ընթացքում մասնագիտական ուղղորդմամբ մանկավարժներն անդրադարձան երեխաների բացասական կամ անպատշաճ վարքի նպատակին, պատճառներին և վերլուծեցին մեծահասակների ճիշտ կամ սխալ արձագանքը տարբեր իրավիճակներում: Իսկ վերջո՞ւմ… իրավիճակային քննարկման արդյունքում փոքրիկ արձագանքներից ձևավորելով իրենց իսկ աշակերտին՝ մանկավարժները ձեռք բերեցին կիրառելի մեթոդների գործիքակազմ, որը, ուսուցիչների խոսքով, արդյունավետորեն կկիրառվի դասավարման ընթացքում: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: