Նորություններ

Փաստաթղթերի ընդունելություն՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի համար

Ուշագրավ 2017-10-20

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հրաման է ստորագրել «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին»: Հրամանի համաձայն՝ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները կազմակերպելու նպատակով հոկտեմբերի 20-ից նոյեմբերի 3-ը ներառյալ՝ ժամը 10:00-13:00-ը (բացի շաբաթ և կիրակի օրերից), ԿԳ նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչությունում կանցկացվի հավակնորդների փաստաթղթերի ընդունելություն: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: