Նորություններ

Ա տառի ուսուցման դաս I գ դասարանում

Կրթական 2017-10-20

<< Գյումրու թիվ 7 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ –ի I գ դասարանում (Քնարիկ Խաչատրյանը) Ա տառի ուսուցման դաս է. դասասենյակը տոնականորեն զարդարված է. ծաղիկներ, նկարներ, պաստառներ, աշակերտները մեղվիկների վառվռուն զգեստներով հանելուկների պատասխանները ներկայացրին, որոնք բոլորը սկսվում են << ա >> տառով: Ներկայացրին մեսրոպյան այբուբենի հնչյունները, տարորոշեցին ձայնավոր և բաղաձայն հնչյունները, պետմեցին թեմատիկ նկարը, կազմեցին նախադասություններ, գծեցին գծապատկերը: Դասվարը աշակերտներին բաժանեց քարտեր << ա >> տառով սկսվող պատկերներով, որտեղ գտան ա տառի դիրքը և գունավորեցին նկարը: Դասվար` Քնարիկ Խաչատրյանը, ցույց տվեց << Ա >> տառի ձեռագիր և տողագիր տարբերակները, գրատախտակի վրա, հետո նաև տետրերում գրեցին, Ա տառի մասնիկները և Ա տառը: Երեխաներին կենտրոնացնելու նպատակով կատարվեցին նաև աշխուժացնով վարժություններ:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 7 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: