Նորություններ

Սոնա Պողոսյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Սպորտ 2017-10-20

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը 75 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող Սոնա Պողոսյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Մեր ծանրորդուհին պայքարն սկսել է այն ժամանակ, երբ բոլորն արդեն ավարտել էին մրցելույթները: Սոնան 2 փոքր ոսկե մեդալ է նվաճել, ինչպես նաև անձնական ռեկորդ սահմանել՝ հրում վարժության իր լավագույն արդյունքը բարելավելով 5 կգ-ով: Սոնա Պողոսյանը երկամարտում գրանցել է 227 կգ արդյունք՝ 97 կգ բարձրացնելով պոկում վարժությունում, 130 կգ՝ հրում վարժությունում: Այս քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Տրետյակովան, բրոնզե մեդալ՝ Ուկրաինան ներկայացնող Ալյոնա Շևկոպլյասը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: