Նորություններ

Սննդի միջազգային օր

Կրթական 2017-10-18

Հոկտեմբերի 16-ին Ստեփանավանի N 2 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Սննդի միջազգային օրվան: Միջոցառումը 7-րդ <<ա>> և 7-րդ <<բ>> դասարանցիների հետ նախապատրաստել էին բնագիտամաթեմատիկական մեթոդմիավորման ուսուցիչները: Միջոցառման շնորհանդեսի և 9-րդ դասարանցիների ուրախ դերային խաղերի շնորհիվ հանդիսատեսի համար ավելի հետաքրքիր դարձավ ներկայացվող նյութը: Կազմակերպվեցին նաև փոքրիկ խաղ- մրցույթներ, առաջադրվեցին հարցեր հանդիսատեսին և նրանց միջոցով լրացվեցին համապատասխան աղյուսակներ: Բոլորին շատ դուր եկավ նաև վիտամինների կատակ պարը: Կարևորվեց առողջ սննդի հարցը: Միջոցառումն ուներ կրթադաստիարակչական մեծ նշանակություն:

Լոռի, ք. Ստեփանավանի թիվ 2 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: