Նորություններ

Հայ զինվորը

Կրթական 2017-10-18

Հայրենասիրությունը սկսվում է ընտանիքից, զարգանում և թևավորվում է դպրոցում, ծավալվում ՝ հայրենի հողում ու դառնում սրբազան մասունք ազգային արյան մեջ: Հոկտեմբերի 13- ին Նոր Հաճնի N1 հիմնական դպրոցում անցկացվեց <<Հայ զինվորը…>> խորագրով հայրենասիրական դաս: Ներկա էին դպրոցի տնօրենությունը, ՀՀ ԶՈւ 56265 զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր Գ.Զաքարյանը, դպրոցի զինղեկ՝ մայոր Վ.Վասիլյանը և ուսուցիչները: Դասի նպատակն էր աշակերտներին փոխանցել ազգ-բանակ միասնության գաղափարի կարևորությունը և այն գիտակցությունը, որ անցյալի վերքերը սրտում պետք է կարողանալ կերտել հզոր ու միասնական երկիր: Ծանոթացնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստի ընթացքում հնչած ելույթի հիմնական դրույթներին: Արժևորել հայ ազգային բանակի և հայ զինվորի կերպարը: Դասը սկսվեց ՀՀ օրհներգով: Ապա մտագրոհի միջոցով աշակերտները պարզաբանեցին՝ ինչ է <<արժեք>>-ը, դրանցից առանձնացրին երեք գաղափարները՝ կրթությունը, ընտանիքը, բանակը: Այդ երեք արժեքներից ընդհանրականը, կարևորը ընդունեցին բանակը՝ մնացած բոլոր արժեքների ու ձեռքբերումների պահպանման երաշխավորըը : Խմբային աշխատանքի միջոցով քննարկեցին նախարարի ելույթի դրույթները, վերլուծեցին ազգ-բանակ կապը : Դպրոցում է հիմք դրվում և խորը արմատավորվում մատաղ սերնդի ռազմահայրենասիրությունը, բանակաշինության պատմության իմացությունը, ազգի հերոսական անցյալին և փառապանծ նվիրյալ զավակներին ճանաչելու,արժևորելու, երկրի վառ ապագան կերտելու , ամենապատասխանատու, բայց ճշմարիտ ուղին: Դասն ընթանում էր բանակի մասին ֆիլմի ու սահիկների ցուցադրությամբ: Երեխաների կատարմամբ հնչեցին նաև <<Պատիվ ունեմ >> և <<Մեր անունն է Հայկական բանակ>> երգերը: <<Հայրենիքը սկսվում է զինվորի ոտնահետքերից, իսկ սահմանը գծվում է զենքով>>: Նժդեհյան ոգին էր թևածում ողջ դասի ընթացքում ՝ << Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, կործանվում՝ դրա պակասի պատճառով…>>, և աշակերտները հասկացան, որ զինվորագրված ենք ազգովի: Լարիսա Հարությունյան Պատմության և հասարակագիտության ուսուցչուհի

Կոտայք, ք. Նոր Հաճնի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: