Նորություններ

8 մեդալ՝ սամբոյի երիտասարդական առաջնությունում

Սպորտ 2017-10-17

Սերբիայի Նովի-Սադ քաղաքում կայացած Սամբոյի պատանիների և երիտասարդների առաջնությունում հայ սամբիստները նվաճել են 8 մեդալ՝ 4 բրոնզե, 3 արծաթե և 1 ոսկե: Աշխարհի չեմպիոնի կոչմանն է արժանացել Գրիգոր Սահակյանը՝ հավասարը չունենալով 90 կգ քաշային կարգում: Արծաթե մեդալներ են նվաճել Արմեն Նիկողոսյանը, Բորիս Շատվերյանը և Աննա Մկրտչյանը, իսկ բրոնզե մեդալների են արժանացել Նարեկ Համբարձումյանը, Ֆելիքս Դանիելյանը, Վահագն Չալյանը և Արթուր Մանուկյանը: Նշենք, որ մեծահասակների աշխարհի առաջնությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ից 13-ը Սոչի քաղաքում: Աղբյուրը՝ Operativ.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: