Նորություններ

Դասը վարում է աշակերտը

Կրթական 2017-10-17

Այսօրվա անակնկալի հեղինակները 9-րդ դասարանցիներն էին։ Կենսաբանության դասը սկսվելուց առաջ նրանք ուսուցչին խնդրեցին տեղը զիջել , նստել աշակերտական նստարանին, հրավիրեցին տնօրենին, ու սկսվեց դասը՝ այնքան տարբեր,այնքան ակտիվ ու հետաքրքիր։ Քրոմոսոմներն էին ուսումնասիրում․թեման բջիջի օրգանոիդներն էին։ ՈՒսուցչի դերը ստանձնած Վարդանը այնպիսին էր, ինչպիսին կուզենար երևի, որ լինեին իրեն դասավանդողները՝ պահանջկոտ, իրազեկ և բաց․․․ Հետաքրքիր կազմված թեստերը, տարբերվող հարցադրումները, գնահատումը՝ smile-իկների օգնությամբ, իրենց՝ պլաստիլինից պատրաստած դիդակտիկ նյութերը վարակեցին նաև ներկաներին, որոնք ևս փորձում էին արագ ու ճիշտ արձագանքել հարցերին։ Դե, իսկ աշակերտների ոգևորությունը անսահման էր։ Ամեն ինչի հեղինակն իրենք էին՝ գաղափարի,տեսասահիկի,թեստերի ընտրության, մնացածի․․․ Հրաշալի դաս էր։ Տպավորված էին բոլորը, ոգևորված՝ առարկայի ուսուցչուհին․ջանքերն իզուր չէին անցել։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: