Նորություններ

Զգուշացում ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից

Ուշագրավ 2017-10-16

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ այսօր՝ օրվա երկրորդ կեսին, սպասվում է քամու ուժգնացում: Առկա է ծառերի կոտրվելու և տանիքների վնասման վտանգ, մասնավորապես՝ Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը զգուշացրել է հանրապետության ուսումնական հաստատությունների բոլոր ղեկավարներին՝ հորդորելով այդ մասին իրազեկել ծնողներին և շահառուներին, որպեսզի պահպանվեն նման իրավիճակների համար նախատեսված անվտանգության համապատասխան կանոնները՝ բացառելով տվյալ ժամանակահատվածում երեխաների դրսում գտնվելու հանգամանքը: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: