Նորություններ

Հայ վետերան ըմբիշները՝ մեդալակիրներ

Սպորտ 2017-10-16

Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում hոկտեմբերի 9-ին մեկնարկած ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությանը մասնակցել են նաև Հայաստանը ներկայացնող վետերան ըմբիշները: 62 կգ քաշային կարգում Ժորա Հովհաննիսյանը դարձել է չեմպիոն՝ եզրափակչում 9:1 հաշվով հաղթելով ամերիկացի Հեջ Նելսոնին: Նշենք, որ Ժորա Հովհաննիսյանը 15-րդ անգամ է նվաճել վետերանների աշխարհի չեմպիոնի կոչումը: Հովհաննիսյանը մեկնարկել է 1/8 եզրափակչից, որտեղ 4:0 հաշվով հաղթել է ճապոնացի Սիսումու Հաշիուրային: Քառորդ եզրափակչում հայ վետերանը ուժեղ է գտնվել ռուս Գենադի Մերեդովից՝ հաղթելով 14:3 հաշվով, իսկ եզրափակչում 8:2 հաշվով՝ ռուս Վիկտոր Չերկաշինին: Հայաստանը ներկայացնող վետերանների աշխարհի 2016 թվականի չեմպիոն, 78 կգ քաշային Լևոն Ասատրյանը եզրափակչում 1:12 հաշվով պարտվել է Իրանի ներկայացուցիչ Մոհամեդքազեմ Նարիմանի Կենարիին՝ դառնալով վետերանների աշխարհի փոխչեմպիոն: Լևոն Ասատրյանը պայքարն սկսել է 1/8 եզրափակչից, որտեղ 10:0 հաշվով հաղթել է ֆրանսիացի ըմբիշին: Քառորդ եզրափակչում Ասատրյանը 6:0 հաշվով հաղթել է թուրք Էրթան Ույսալին, իսկ եզրափակչի ուղեգրի համար պայքարել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բորիս Կուլիչի հետ և հաղթել 10:4 հաշվով: Աղբյուրը՝ Mamul.am Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: