Նորություններ

ճանաչողական էքսկուրսիա դեպի Լոռվա չնաշխարհիկ բնություն

Կրթական 2017-10-13

Հոկտեմբերի 8-ի կիրակին անմոռանալի դարձավ Վանաձորի Գրիբոյեդովի անցան թիվ 11 դպրոցի 10 հ/լ2 դասարանի աշակերտների ու նրանց ծնողների համար : Դասղեկ Լ. Միրզոյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ճանաչողական էքսկուրսիա դեպի Լոռվա չնաշխարհիկ բնության և հերոսական պատմության հուշարձաններ : Աշակերտները նախ եղան 11-րդ դարով թվագրվող Լոռի բերդում , իմացան Դավիթ Անհողինի ու նրա սերունդների պատմության և բերդի կառուցման ու ճարտարապետության հիշարժան այլ փաստերի մասին : Մեծ դժվարությամբ , բայց նույնքան էլ մեծ ոգևորությամբ հաղթահարվեց նաև դեպի կամուրջ տանող զառիթափն ու վերելքը : Լոռի բերդից հետո աշակերտներն ուղևորվեցին Դենդրոպարկ ` ծանոթանալու Հայաստանի բնության այդ յուրահատուկ պահսետարանին : Իսկ ամենահետաքրիքրն երիտասարդ արշավականներին սպասվում էր առջևում : Վերջին կանգառը վաղ միջնադարի տորմակ եկեղեցին էր , որը թվագրվում էր 5-6-րդ դարերով և եզակիներից է ՀՀ -ում : Իրենց հանգիստը բնության գրկում վայելելուց հետո կազմակերպվեց տարածքի մաքրման աշխատանքներ , որին մեծ ոգևորությամբ մասնակցեցին ինչպես աշակերտներն , այնպես էլ ուսուցիչներն ու ծնողները : Տարածքը պատրաստ է նոր զբոսաշրջիկների և աշակերտների ընդունելու : Օրն իսկապես անմոռանալի էր : Աշակերտները ցանկություն հայտնեցին առաջիկայում ևս նման բնապահպանական ակցիա կազմակերպելու :

Լոռի, ք. Վանաձորի թիվ 11 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: