Նորություններ

«Ոսկե գնդակ-2017»-ի 30 հավակնորդները

Սպորտ 2017-10-10

France Football hեղինակավոր պարբերականը հրապարակել է «Ոսկե գնդակ-2017»-ի 30 հավակնորդների անունները: 30 ֆուտբոլիստներից 7-ը ներկայացնում են Մադրիդի «Ռեալ»-ը, որը հաղթել էր Չեմպիոնների լիգայում: Տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն են հավակնում հետևյալ ֆուտբոլիստները՝ Նեյմար («Բարսելոնա»/ՊՍԺ, Բրազիլիայի հավաքական), Լուկա Մոդրիչ («Ռեալ», Խորվաթիայի հավաքական), Պաուլո Դիբալա («Յուվենթուս», Արգենտինայի հավաքական), Մարսելո («Ռեալ», Բրազիլիայի հավաքական), Ն՛Գոլո Կանտե («Չելսի», Ֆրանսիայի հավաքական), Լուիս Սուարես («Բարսելոնա», Ուրուգվայի հավաքական), Սերխիո Ռամոս («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Յան Օբլակ («Աթլետիկո», Սլովենիայի հավաքական), Ֆելիպե Կոուտինյո («Լիվերպուլ», Բրազիլիայի հավաքական), Դրիս Մերթենս («Նապոլի», Բելգիայի հավաքական), Քևին Դե Բրույնե («Մանչեսթր Սիթի», Բելգիայի հավաքական), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա», Լեհաստանի հավաքական), Դավիդ Դե Խեա («Մանչեսթր Յունայթեդ», Իսպանիայի հավաքական), Հարի Քեյն («Թոթենհեմ», Անգլիայի հավաքական), Էդին Ջեկո («Ռոմա», Բոսնիա և Հերցեգովինայի հավաքական), Սադիո Մանե («Լիվերպուլ», Սենեգալի հավաքական), Ջանլուիջի Բուֆոն («Յուվենթուս», Իտալիայի հավաքական), Թոնի Կրոոս («Ռեալ», Գերմանիայի հավաքական), Անտուան Գրիզման («Աթլետիկո», Ֆրանսիայի հավաքական), Ռադամել Ֆալկաո («Մոնակո», Կոլումբիայի հավաքական), Լիոնել Մեսսի («Բարսելոնա», Արգենտինայի հավաքական), Պիեր Էմերիկ Օբամեյանգ («Բորուսիա» Դ., Գաբոնի հավաքական), Էդինսոն Կավանի (ՊՍԺ, Ուրուգվայի հավաքական), Մաթս Հյումելս («Բավարիա», Գերմանիայի հավաքական), Քարիմ Բենզեմա («Ռեալ», Ֆրանսիայի հավաքական), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ», Պորտուգալիայի հավաքական), Էդեն Ազար («Չելսի», Բելգիայի հավաքական), Լեոնարդո Բոնուչի (Յուվենթուս»/«Միլան», Իտալիայի հավաքական), Իսկո («Ռեալ», Իսպանիայի հավաքական), Կիլիան Մբապե («Մոնակո»/ՊՍԺ, Ֆրանսիայի հավաքական): Հավակնորդների ցանկում ընդգրկված Լիոնել Մեսսին («Բարսելոն», Արգենտինայի հավաքական) և Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ», Պորտուգալիայի հավաքական) ֆուտբոլի պատմության ընթացքում ամենաշատն են արժանացել «Ոսկե գնդակ»-ի. Մեսսին՝ հինգ անգամ, իսկ Ռոնալդուն՝ չորս: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: