Նորություններ

Կորուսյալ քաղաք՝ Իրաքում

Ուշագրավ 2017-10-09

Իրաքյան Քուրդիստանի տարածքում՝ Սուլեյմանիա նահանգում, բրիտանացի գիտնականների կողմից հայտնաբերվել է hնագույն մի քաղաք, որը ենթադրաբար կառուցվել է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում: Քաղաքը հայտնաբերվել է դեռևս 1960-ականներին օդից արված և մինչև 1990-ականներն արգելքի տակ մնացած լուսանկարների շնորհիվ: Հնագետներն այն անվանել են Քալաթքա Դարբանդ: Նրանք կարծում են, որ քաղաքը հիմնվել է, երբ Ալեքսանդր Մեծն արշավել է պարսից շահ Դարեհ 3-րդի վրա: Այն ունի պարիսպների հետքեր: Պեղումների վայրում մասնագետները հայտնաբերել են խոշոր շինությունների բազմաթիվ հիմքեր: Այդ շինությունները կիրառվել են գինու և յուղի արտադրության համար: Հայտնաբերված քանդակների շարքում կան Պերսեփոնեի ու Ադոնիսի քանդակները, որոնք թվագրվել են Ք. ա. 2-րդ-1-ին դարերով և պարթև թագավոր Օրոդ 2-րդի (57-37 թթ. Ք. ա.) պատկերով մետաղադրամ: Գտածոները վկայում են, որ քաղաքը բարգավաճել է նաև Մակեդոնացու մահից հետո: Հայտնաբերված քաղաքի տարածքում պեղումները կշարունակվեն մինչև 2020 թվականը: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: