Նորություններ

Աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ

Կրթական 2017-10-09

2017թ. սեպտեմբերի 28-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություններ: Առաջադրվել էին 4 թեկնածուներ՝ Ժասմին Ամիրյան /9 Ա դասարան/, Գառնիկ Կարապետյան /9 Ա դասարան/, Սյոմա Եղիազարյան /9 Գ դասարան/, Լիլիթ Սողոյան /9 Դ դասարան/: Ընտրություններին մասնակցեցին 6-9-րդ դասարանների 365 աշակերտներ: Ընտրություններին հետևում էին նախագահի թեկնածուների վստահված անձինք: Ընտրությունների ընթացքին հետևում էր նաև դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը: Ընտրությունների արդյունքում ձայները բաշխվեցին հետևյալ կերպ. Ժասմին Ամիրյան - 35 ձայն Գառնիկ Կարապետյան - 130 ձայն Սյոմա Եղիազարյան - 96 ձայն Լիլիթ Սողոյան - 153 ձայն Անվավեր - 8 ձայն: Ձայների մեծամասնությամբ աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց Լիլիթ Սողոյանը: Ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հանձնաժողովի նախագահ Մելինե Հակոբյանը շնորհակալություն հայտնեց հանձնաժողովի անդամներին ընտրություններն արդար, առանց խախտումների կազմակերպելու և անցկացնելու համար: Շնորհավորում ենք աշակերտական խորհրդի նորընտիր նախագահին, մաղթում նորանոր հաղթանակներ և հաջողություններ իր շատ պատասխանատու աշխատանքում:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: