Նորություններ

Ուսուցչի տոն

Կրթական 2017-10-09

Ուսուցչի օրը մեծ շուքով նշվեց Տավուշի մարզի Արճիսի միջնակարգ դպրոցում: Դպրոցը տոնական տեսք էր ստացել:Աշակերտների կողմից գեղեցիկ ձևավորված միջանցքներն ու դասարանները հաճույք էին պատճառում: Օրն ավելի տոնական դարձավ ռուսաց լեզվի ուսուցչուհի Ս. Անդրեասյանի, երաժշտության ուսուցչուհի Մ. Բաղինյանի և գործավար Ա. Ալավերդյանի կողմից կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթի շնորհիվ: Աշակերտները մեծարեցին ուսուցիչներին երգով, պարով, ասմունքով, հնչեցին ջերմ մախթանքներ,շնորհակալական և երախտագիտության խոսքեր: Վերջում աշակերտները ուսուցիչներին նվիրեցին իրենց ձեռքերով պատրաստած բացիկներ:

Տավուշ, գ. Արճիսի մ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: