Նորություններ

Անկախության 26-ամյակին նվիրված բաց դաս - միջոցառում

Կրթական 2017-10-07

Հիրավի ճիշտ են Գ. Նժդեհի այն մտքերը, որ երկու բան է լցնում մարդու հոգին հիացմունքով և հարգանքով` աստղալից երկինք գլխի վերևում և բարոյական օրենք սրտի մեջ: Գյումրու Գր. Լուսավորչի անվան թիվ 31 հիմնական դպրոցի սաները, այդ բարոյական օրենքով, հայրենասիրական ոգով ու ազատության մեծագույն արժեքի փառաբանությամբ ոգեշնչված, իրենց քայլերն ուղղեցին դեպի Շիրակի մարզային գրադարան`բաց-դաս միջոցառում անցկացնելու միտումով: Նրանց պատանեկան շուրթերից գովերգվեց հայրենասիրական քնարը, պայքարը և ազատության կարևորությունը: Եվ Աստված ցանկացել է գրել Ե Ր Ջ Ա Ն Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն քո տարածքի վրա ծայրեծայր, բայց, ափսոս, բառն այդ շատ էր երկար ու չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա… Եվ Աստված ցանկացել է գրել Խ Ա Ղ Ա Ղ ՈՒ Թ Յ ՈՒ Ն բայց, ավաղ, այդ բառն էլ դարձրյալ շատ երկար էր ու կեսն անգամ չտեղավորվեց քո փոքրիկ հողակտորի վրա… Եվ ի՞նչ աներ Աստված, որ լոկ ՑԱՎ-ն եկավ հարմար, որ լոկ ՍՈՒԳ-ն եկավ հարմար, որ լոկ ԼԱՑ-ն եկավ հարմար քո փոքրիկ հողակտորի համար…

Շիրակ, ք. Գյումրու թիվ 31 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: