Նորություններ

Եվս մեկ Գնացք 12 ժամանեց եզրափակիչ կայարան

Ուշագրավ 2017-10-07

Գնացք 12-ի պատուհաններից կրկին երևաց արդիական կրթաձևերի աշխարհը… Ժամանակի մարտահրավերներին պատրաստ լինելու համար անհրաժեշտ գործիքներով լի աշխարհում այս անգամ Երևանի «Հերացի», թիվ 89, թիվ 79, թիվ 135, Արարատի մարզի Դարակերտի, Գեղարքունիքի մարզի Սևանի, Կոտայքի մարզի Գառնիի և Նոր Երզնկայի դպրոցները ներկայացնող մանկավարժներն են: Անցնելով «Ես քո աշակերտն եմ» և «Իմ ներսում ապրող ուսուցիչը» կայարաններով` եզրափակիչ հանդիպման ընթացքում մանկավարժներն անդրադարձան ուսուցիչ-աշակերտ ամուր փոխգործակցության բանաձևին՝ գտնելով ամենաարդյունավետ գործիքները: Եզրափակիչ հանդիպումը լի էր բարձր տրամադրությամբ, ավարտի ափսոսանքով և կրկին հանդիպելու անկեղծ ցանկությամբ: Իսկ Գնացք 12-ի մեկնակետ Dasaran-ում սպասում ենք նոր ուղևորների…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: