Նորություններ

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ

Կրթական 2017-10-05

Ուսուցիչ. Դու ստանձնել ես բարձր պարտականություն` օգնել սերունդներին պահպանվել որպես բնության ստեղծած տեսակ, մնալ հայ ու ձգտել մտքի, հոգու ու մարմնի կատարելության: Դու ինքդ` քո երկրի պատմության մունետիկն ես, երկրիդ մշակույթը, լեզուն ու սովորությունները: Ամենքի մեջ թողնելով քո մասն ու գաղափարը, ապրումներն ու կարոտները, աննկատ դառնում ես հայրենիքիդ ամենաբնորոշ տրամադրությունը, հասարակության զարկերակը:Քո կերպարով մգանում ու ամբողջական է դառնում ապրածդ ժամանակը: Քո աշխատանքից է կախված մեր վաղվա օրը, , հույսի ու երազի չափը:

Տավուշ, ք. Իջևանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: