Նորություններ

Աեմինար-քննարկում

Կրթական 2017-10-04

Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ <<ժառանգությունը և բնությունը>> խորագրով միջոցառում։ Միջոցառմանը մասնակցեցին Իջևանի թիվ 5 հիմն. դպրոցի աշակերտները աշխարհագրության ուսուցչուհի Փառանձեմ Նազինյանի հետ միասին։ ՈՒսուցչուհին անցկացրեց սեմինար- քննարկում«Մարդու ազդեցությունը բնության վրա>> և <<Կլիմայական փոփոխությունների ազդեցությունը>> թեմաներով։ Դասընթացն անցավ բավական ակտիվ և բովանդակալից։ Երեխաները նախօրոք հետազոտել և գնահատել էին իրենց քաղաքի էկոլոգիական վիճակը, աղբահանության մակարդակը, ավտոմոբիլների քանակը... Նրանք վերջում առաջարկեցին էկոլոգիական հիմնախնդիրների լուծման իրենց տարբերակները։ Հուզարժեքային համակարգի ձևավորման տեսանկյունից սեմինար-քննարկման բուն նպատակն էր աշակերտների մոտ վաղ հասակից սերմանել սեր բնության, հայրենի քաղաքի, հայրենիքի նկատմամբ և իրենց ուշադրութուունը սևեռել բնապահպանական հիմնախնդիրների լուծման վրա, ձևավորել ինքնուրույն աշխատելու կարողություն:

Տավուշ, ք. Իջևանի թիվ 5 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: