Նորություններ

Հնագետները Դիարբեքիրում արվեստի նմուշներ են հայտնաբերել

Ուշագրավ 2013-07-29

Տիգրիս գետի մոտակայքում գտնվող Դիարբեքիր բնակավայրում դեռևս 2000թ.-ից հնագիտական պեղումներ են իրականացվում: Օրերս այստեղ 19 800 արվեստի նմուշ է հայտնաբերվել: Հայտնաբերված 19 800 արվեստի նմուշներից 7 773-ը հատկացվել է գույքագրման, իսկ 12 027-ը ուղարկվել է հետազոտման:
Դիրաբեքիրի թանգարանի ղեկավար Ուզջան Շիմսեկն ասում է, որ այս պեղումները ոչ միայն տարածաշրջանի համար են կարևոր, այլև աշխարհի: «Այստեղի հայտնագորությունների շնորհիվ համաշխարհային պատմությունը վերանայվում է», – ասում է նա,  – «Այստեղից ձեռք բերված մշակութային նմուշները շատ կարևոր են: Հնագետները այլ ոլորտի մասնագետների ` բուսաբանների, երկրաբանների և հողագետների հետ կշարունակեն ուսումնասիրել հայտնաբերված նյութերը»: Նա նաև նշում է, որ այս տարի պեղումներ են իրականացվելու Դիարբեքիրի ևս չորս վայրերում:
 
Աղբյուրը` aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: