Նորություններ

Արսեն Ջուլֆալակյանը՝ բրոնզե մեդալակիր

Սպորտ 2017-10-03

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանում անցկացվող Բոլատ Տուրլիխանովի անվան միջազգային մրցաշարում: Նշենք, որ Արսեն Ջուլֆալակյանը, ով տևական ժամանակ մրցումների չէր մասնակցել, հանդես է եկել 75 կգ քաշային կարգում, որտեղ պայքար էին մղում 32 մարզիկներ: Միջազգային մրցաշարի 85 կգ քաշային կարգում Հայաստանն է ներկայացրել նաև Սարգիս Քոչարյանը, ում, ցավոք, չի հաջողվել պայքարել մրցանակային տեղերի համար: ՀԱՕկ-ի մամուլի քարտուղարության տեղեկացմամբ՝ Հայաստանի հավաքականը պատրաստվում է առաջիկայում անցկացնել ուսումնամարզական հավաք: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: