Նորություններ

Մեկնարկել է Մ16 տարեկանների բասկետբոլի ՀՀ առաջնությունը

Սպորտ 2017-10-02

Հոկտեմբերի 1-ին մեկնարկել է մինչև 16 տարեկանների բասկետբոլի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 12 ակումբ Երևանից և մարզերից: Մեկնարկային տուրում «Շենգավիթը» սեփական մարզադահլիճում 76-50 հաշվով հաղթել է «Արթիկ»-ին, իսկ ԵՃՇՊՀ-ի մարզադահլիճում «Պոլիտեխնիկ»-ը 22-75 հաշվով պարտվել է «Գրանդ Սպորտ» ակումբին: «Վանաձոր»-ը 52-47 հաշվով առավելության է հասել «Աջափնյակ»-ի նկատմամբ: «Արաբկիր խաղեր»-ը 49-51 հաշվով պարտվել է «Գյումրի»-ին, իսկ տուրի վերջին խաղում ԽՄՕՄՄ-ը 91-17 հաշվով հաղթել է «Արարատ»-ին: Հոկտեմբերի 7 –ին և 8-ին տեղի կունենան երկրորդ տուրի հետևյալ հանդիպումները. Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13:00-ին՝ «Պոլիտեխնիկ» - «Շենգավիթ», ժամը 15:00-ին՝ «Արթիկ» - «Աջափնյակ», ժամը 16:00-ին՝ «Արարատ» - «Արաբկիր»: Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15:00-ին՝ «Գյումրի » - «ԽՄՕՄՄ», ժամը 18:00-ին՝ «Գրանդ Սպորտ»-«Արաբկիր խաղեր»: Նշենք, որ ՀՀ առաջնությանը մասնակցում է նաև « Արցախ»-ը, որի հանդիպումները կանցկացվեն Երևանում հոկտեմբերի 16-ից: Աղբյուրը՝ Armsport.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: