Նորություններ

Կպարգևատրվեն տարվա լավագույն ուսուցիչը, տնօրենն ու դաստիարակը

Կրթական 2017-09-30

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում յուրաքանչյուր տարի անցկացվում է «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլը: Այս տարի «Տարվա լավագույն ուսուցիչ», «Տարվա լավագույն տնօրեն» և «Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթների հանրապետական փուլին մասնակցել է 35 մանկավարժ` ՀՀ բոլոր մարզերից և Երևանից: Սա մրցույթի երրորդ փուլն է, որն անցկացվում է ներդպրոցական և մարզային փուլերից հետո: Հանրապետական փուլին մասնակցում են մարզերում լավագույն ճանաչված ներկայացուցիչները: Մրցույթներն անցկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում են «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի հանձնաժողովի նախագահ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, ԿԱԻ տնօրեն Նորայր Ղուկասյանը («Տարվա լավագույն տնօրեն»), «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ում ծրագրի ղեկավար Կարեն Մելքոնյանը («Տարվա լավագույն դաստիարակ»): Տարվա լավագույն ուսուցչի, լավագույն տնօրենի և լավագույն դաստիարակի անունները կհրապարակվեն hոկտեմբերի 5-ին՝ «Ուսուցչի օրը», Առնո Բաբաջանյան սրահում: Այդ օրը կպարգևատրվեն հանրապետական մրցույթում հաղթած մանկավարժները. տարվա լավագույն ուսուցչին և դաստիարակին ՀՀ վարչապետի կողմից կտրվեն ավտոմեքենաներ, իսկ տարվա լավագույն տնօրենին՝ համակարգիչ: Վաստակաշատ մանկավարժներին կտրվեն ՀՀ պետական պարգևներ, ՀՀ վարչապետի «Հուշամեդալ» և շնորհակալագրեր: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: