Նորություններ

Արաս Օզբիլիսը 5 տարվա պայմանագիր է կնքել «Սպարտակի» հետ

Սպորտ 2013-07-27

23-ամյա Արաս Օզբիլիսը, ով ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան է հանդիսանում, հինգ տարի ժամկետով պայմանագիր է կնքել Մոսկվայի «Սպարտակի» հետ:Ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես է գալու N11 մարզաշապիկով: Ինքը՝ Օզբիլիսը, նոր ակումբի կայքէջում հայտարարել է, թե իրեն այլ առաջարկներ էլ են եղել, բայց ինքն ընտրել է «Սպարտակը»:

««Սպարտակը» Ռուսաստանի ամենաանվանի և պատվախնդիր ակումբն է, ինչը համապատասխանում է ինձ: Իհարկե, մինչև որոշում կայացնելս զրուցել եմ Յուրա Մովսիսյանի հետ և նրանից միայն դրական խոսքեր եմ լսել թե´ ակումբի, թե´ թիմի մասին: Դա նույնպես իմ ընտրության գործում դեր կատարել է», – ասել է Օզբիլիսը: Իսկ հարցին, թե ինչո՞ւ է ընտրել հենց 11 համարը, ֆուտբոլիստը պատասխանել է.«Որովհետև դա էր ազատ համարներից մեկը: Թեև N24-ը, որով հանդես էի գալիս «Կուբանում», նույնպես ազատ էր, սակայն այն չընտրեցի, որովհետև «Սպարտակում» նոր կյանք եմ սկսում»:

Աղբյուրը՝ aravot.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: