Նորություններ

Աշխարհի գավաթի հաղթողը կորոշվի թայ-բրեյքում

Սպորտ 2017-09-27

Թբիլիսիում ընթացող Աշխարհի գավաթի խաղարկությանը Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը եզրափակչի 4-րդ պարտիայում սևերով ոչ-ոքի է խաղացել Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ։ Պարտիան ավարտվել է 52-րդ քայլին: Այսպիսով, շախմատիստները հաղթողի կոչման համար կպայքարեն թայ-բրեյքում։ Մրցաշարին մասնակցում են աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը, Յու Յանյին, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վեյ Յին, Լի Չաոն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը,Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար: ՖԻԴԵ-ի կանոնադրության համաձայն` մրցաշարում 1-ին և 2-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստներն իրավունք կստանան մասնակցելու հավակնորդների մրցաշարին: Մրցաշարը կկայանա 2018 թվականի մարտին Բեռլինում։ Աղբյուրը՝ Chessfed.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: