Նորություններ

Հերթական ձեռքբերումը

Կրթական 2017-09-25

Սեպտեմբերի 15-ին Գեղարքունիքի մարզի Հ. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում անցկացվեց <<Բարբառների երկխոսություն>> մրցույթ-փառատոնը: Արդեն յոթ տարի է, ինչ Գեղարքունիքի մարզում անցկացվում է ՙՙՀայրենի եզերք՚՚ խորագիրը կրող բարբառների մրցույթ-փառատոնը: Գեղարքունիքի մարզի աշխատակազմի ԿՄՍ բաժնի տեղեկացմամբ, հերթական փառատոնն անցկացվել է Գավառի Հ. Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի շենքում: Փառատոնի մարզային փուլին մասնակցում էին մրցույթի տարածքային փուլում հաղթած 33 լավագույն ասացողներ, որոնք պետք է ներկայացնեին տարբեր բարբառներով մեկ հեքիաթ կամ տարածքին բնորոշ պատմվածք: Մարզային մրցույթ-փառատոնին մասնակցում էր նաև մրցույթ փառատոնի տարածքային փուլում հաղթած Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի աշակերտ Արսեն Ներսիսյանը, որը ներկայացնում էր ՙՙԲալա ջան, գեղացին պտի խող էլ մշակա՚՚ Բայազետի բարբառով բանահյուսական նյութը: Ժյուրին, որը գլխավորում էր Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվազյանը, բարձր գնահատեց երեխաների մասնակցությունը մրցույթին: Հաղթողները պարգևատրվեցին ու բոլորն էլ ունեցան մրցանակներ: Շնորհավորում ենք մեր դպրոցի սան Ա. Ներսիսյանին՝ իր փայլուն ելույթի համար և մաղթում նորանոր հաջողություններ գիտելիքի ասպարեզում:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: