Նորություններ

Հայաստանի ներկայացուցիչների ելույթը՝ «Նոր ալիք 2013»-ում

Ուշագրավ 2013-07-26

Լատվիայի Յուրմալա քաղաքում շարունակվում է «Նոր ալիք 2013» 12-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցում են տարբեր երկրներ ներկայացնող երիտասարդ կատարողներ: Երեկ՝ մրցութային երկրորդ օրը, մասնակիցները պետք է կատարեին իրենց երկրների հիթերից, օրվա խորագիրն էր՝ «Իմ երկրի հիթն է»:
Մեր երկիրը ներկայացնող «Հայաստանի ձայն» հեռուստանախագծի հաղթող Մերի Մնջոյանը Էրիկի հետ միասին հանդես եկան զուգերգով և կատարեցին Առնո Բաբաջանյանի «Твои следы» (Քո հետքերը) երգը: Մերին և Էրիկը փայլուն կատարեցին երգը, հանդիսատեսը երկար ժամանակ ծափահարում էր նրանց: Ի դեպ, ժյուրիի անդամներից հայ երգիչների կատարումը 10 միավոր գնահատեց միայն Կոնստանտին Մելաձեն (առավելագույնը 11 միավորն է): Նրանք վաստակեցին 120 միավոր:
 
Հիշեցնենք, որ  այս երգը Էրիկը կատարել է «Նոր ալիք 2011»-ի ժամանակ, որն էլ նրան հաջողություն է բերել:
 
Այսօր տեղի կունենա Լեոնիդ Ագուտինի ստեղծագործական երեկոն: Մրցութային վերջին համերգը կանցկացվի վաղը՝ հուլիսի 27-ին, որը հայտարարված է պրեմիերայի օր: Հաջորդ օրն արդեն կանցկացվի գալլա համերգ և մրցանակաբաշխություն:
 
Աղբյուրը՝ 1in.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: