Նորություններ

Աշակերտական խորհրդի ժողավ

Կրթական 2017-09-25

Սեպտեմբերի 12-ին Թիվ 1 ավագ դպրոցի տնօրեն Ն Թադևոսյանը 2016-2017 ուստարում կատարած աշխատանքների հաշվետվությամբ ներկայացավ դպրոցի աշակերտական հանրույթին։ Խոսվեց ձեռքբերումների, հաջողված ծրագրերի, ավագ դպրոցի առաքելության մասին։ Տնօրենը կարևորեց աշակերտի դերը՝ պասսիվ կրողից ակտիվ կազմակերպիչ հոգեբանությամբ, շեշտադրեց աշակերտական խորհրդի անհրաժեշտությունը՝ որպես դպրոցի ինքնակառավարման կարևոր օղակ, հորդորեց չվախենալ հավակնոտ երազանքներից ու անվարան գնալ դրանց հետևից՝ վստահեցնելով,որ անհնարին ոչինչ չկա, եթե կռվանը գիտելիքն է։ Խոսվեց այսօրվա աշակերտի կերպարի, պահանջների, հետաքրքրությունների մասին, հանգամանորեն ներկայացվեց կրթական ոլորտում տեղի ունեցող փոփոխություններն ու հեռանկարները։ Ն Թադևոսյանը, խոսելով արդեն ավանդույթ դարձած << Հայ ասպետ>> շարժման, Բացօթյա դասերի, Վարպետության դասերի մասին, որպես ձեռքբերում կարևորեց մասնագիտական կողմնորոշման պրակտիկան, որ արդեն 3-րդ տարին է՝ իրականացվում է տարբեր կազմակերպություններում, հեռավար դասերը սահմանամերձ գյուղերի հետ։ Որպես տարվա ամենամեծ ու պարտավորեցնող հաջողություն առանձնացրեց <<Արարատյան բակալավրիատ>> ծրագրում ներգրավվելը, ինչը դպրոցը տեղափոխում է կրթական նոր հարթակ։ Ն Թադևոսյանը շնորհավորեց օլիմպիադաներում, ստուգատեսներում հաղթած աշակերտներին, մյուսներին հորդորեց ակտիվություն դրսևորել և սովորել սիրելով ։ Եղան նաև հարցեր աշակերտների կողմից, որոնց հանգամանորեն պատասխանեց տնօրենը և կոչ արեց միասին կառուցելու մեր երազանքի դպրոցը, դպրոց, ուր և՛ պահանջատեր են, և՛ հաշվետու։

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: