Նորություններ

էքսկուրսիա <<Հայ ասպետի>> հետ

Կրթական 2017-09-20

Օգոստոսի 5-10 Գյումրու թիվ 1 ավագ դպրոցի աշակերտները իրենց ամառային հանգիստը վայելեցին Ջերմուկում: Դպրոցի միջին և ավագ դասարանների թիմերը, հաղթելով «Հայ ասպետ» մրցախաղում, պարգևատրվել էին 5-օրյա վրանային արշավով դեպի Ջերմուկ: Նրանք այնտեղ հետաքրքիր և բազմաբովանդակ օրեր անցկացրեցին: Յուրաքանչյուր օր առանձնանում էր իր տարատեսակ արշավներով, հայրենասիրական պարերով, ինտելեկտուալ խաղերով, հետաքրքիր զրույցներով խարույկի շուրջ: Մեր աշակերտները մտերմացան Հանրապետության տարբեր համայնքների մոտ 70 աշակերտների հետ, նոր ընկերներ ձեռք բերեցին, նոր գիտելիքներ ստացան: Նրանք վայելեցին Ջերմուկի տաք հանքային ջրերի համը, բարձրացան ճոպանուղով և բարձունքից դիտեցին հիասքանչ Կեչուտի ջրամբարը, Ջերմուկ քաղաքի ձախափնյա և աջափնյա թաղամասերը,այցելեցին Սուրբ Գայանե նորակառույց եկեղեցին: Այդ օրերը նրանց համար անմոռանալի էին և չկրկնվող: Այսօր արդեն նրանք անհամբեր սպասում են հաջորդ հաղթանակներին և հաջորդ արշավներին…

Շիրակ, ք. Գյումրու թիվ 1 ա/դ

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: