Նորություններ

«Ազգային երգ ու պար» առարկան՝ 222 դպրոցներում

Կրթական 2017-09-19

«Ազգային երգ ու պար» առարկայի փորձնական ծրագիրը կներդրվի հանրապետության 222 դպրոցների 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարաններում: Ազգային երգ ու պար կներդրվի հիմնականում քաղաքային դպրոցներում: Այս առարկան կդասավանդվի մարզերի որոշ համայնքների դպրոցներում և մայրաքաղաքի 97 դպրոցում: ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանի համաձայն՝ առարկան կդասավանդեն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և «Ազգային երգ ու պարի ակադեմիա» կրթամշակութային հիմնադրամի վերապատրաստումն անցած ուսուցիչները: Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: