Նորություններ

Մեկնարկել է «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը

Սպորտ 2017-09-19

Երևանում մեկնարկել է «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով՝ 9 խաղափուլով: Մրցաշարին այս տարի մասնակցում են 13 երկրի շուրջ 150 շախմատիստ, այդ թվում՝ 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Բացման արարողությանը Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը ողջունել է մրցաշարի մասնակիցներին՝ մաղթելով հետաքրքիր պայքար, իսկ հյուրերին՝ նաև հաճելի ժամանց: «Մեր քաղաքը ջերմորեն ընդունում է ձեզ, և ես շատ եմ ցանկանում, որ շախմատային խաղին զուգահեռ կարողանաք լիարժեքորեն վայելել Երևանի գեղեցկությունը և տեսարժան վայրերը»,-նշել է Տարոն Մարգարյանը: «Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգով: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ՀՇԱ-ի տնօրեն Սմբատ Լպուտյանը նշել է, որ այս տարի սա արդեն հինգերորդ միջազգային մրցաշարն է, իսկ մինչև տարեվերջ Ջերմուկում և Ծաղկաձորում ևս երկու մրցաշար կանցկացվի: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: