Նորություններ

Սոնա Ասատրյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան աղջիկների չեմպիոնուհի

Սպորտ 2017-09-15

Ռումինիայի Մամայա քաղաքում կայացած շախմատիԵվրոպայի պատանեկան առաջնությունում մինչև 18 տարեկան աղջիկների պայքարում Եվրոպայի չեմպիոն է դարձել Սոնա Ասատրյանը՝ 9 հնարավորից վաստակելով 7 միավոր: Առաջնությունն անցկացվել է Մ 8, Մ 10, Մ 12, Մ 14, Մ 16 և Մ 18 տարիքային խմբերով: Մինչև 16 տարեկան աղջիկների պայքարում Աննա Սարգսյանը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով նա 4-րդ է։ Մինչև 10 տարեկան տղաների պայքարում Ռոբերտ Փիլիպոսյանը 7 միավորով կիսել է 3-7-րդ տեղերը։Լրացուցիչ ցուցանիշներով նա 6-րդն է: Մինչև 18 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը և մինչև 16 տարեկան տղաների պայքարում հանդես եկող Շանթ Սարգսյանը վերջին տուրից առաջ իրենց ենթախմբերում կիսում էին առաջին հորիզոնականը, սակայն որոշիչ պարտիայում երկուսն էլ պարտություն են կրել և զիջել իրենց դիրքերը: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: