Նորություններ

Օտար լեզուների դասավանդման խնդիրները՝ քննարկման առանցքում

Կրթական 2017-09-14

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի, մի շարք դպրոցների տնօրենների և ԿԱԻ փորձագետների միջև կայացած հանդիպմանը քննարկվել են հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրները: Լևոն Մկրտչյանը նշել է, որ պետք է հստակեցնել հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրները, այդ թվում՝ չափորոշիչների հստակեցումը, օտար լեզվի դասաժամերի հստակ բաշխումը, ուսուցիչների վերապատրաստման ձևաչափի փոփոխությունը և այլն: Նախարարն ընդգծել է նաև օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջների հստակեցման և համապատասխան մեթոդաբանության մշակման խնդիրը: «Մենք կարիք ունենք օտար լեզուների ուսուցման որակի արմատական բարելավման։ Եթե ուզում ենք Հայաստանում զարգացնել բնական գիտությունները, ապա պետք է զուգահեռ բարելավենք օտար լեզուների դասավանդման որակը` նկատի ունենալով, որ մասնագիտական գրականության հիմնական մասը օտար լեզվով է: Այդ պատճառով ցանկանում ենք վերականգնել օտար լեզուներով խորացված ուսուցում ունենալու մեթոդիկան։ Սա նշանակում է, որ բացի լեզվից, աշակերտները կսովորեն նաև այդ լեզվով գրականություն, մի փոքր արվեստ, կծանոթանան այդ երկրին, որպեսզի իսկապես կարողանան տիրապետել օտար լեզվին»,-նշել է նախարարը: Քննարկման ընթացքում մասնակիցներն իրենց առաջարկություններն ու դիտողություններն են ներկայացրել ՀՀ հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրների վերաբերյալ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մշակելու գործողությունների ժամանակացույց: Աղբյուրը՝ Edu.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: