Նորություններ

Աշխարհի «ամենաանհյուրընկալ» երկրները

Ուշագրավ 2017-09-13

Passport Index ծրագրի հետազոտության արդյունքում աշխարհի ամենաանհյուրընկալ երկրներ են ճանաչվել Աֆղանստանը, Սոմալին, Սիրիան և Թուրքմենստանը, ուր այցելելու համար աշխարհի բոլոր պետությունների քաղաքացիները պետք է մուտքի վիզա կամ այլ փաստաթղթեր ստանան: Անհյուրընկալ երկրների ցուցակում է նաև Անգոլան, ուր առանց վիզայի կարող են մուտք գործել միայն հարևան Նամիբիայի քաղաքացիները: Երրորդ տեղը կիսում են Բութանը, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Իրաքն ու Լիբիան. այս երկրներն առանց վիզայի մուտք գործելու իրավունք ունեն 3-ական երկրների քաղաքացիներ: Ավելի վաղ հրապարակվել է նաև աշխարհի ամենահյուրընկալ երկրների ցուցակը, որում ներառվել են Կոմորյան կղզիները, Կոտ դ'Իվուարը, Գվինեա Բիսաուն, Մադագասկարը, Մալդիվները, Մավրիտանիան, Միկրոնեզիայի Դաշնային Նահանգները, Մոզամբիկը, Սամոան, Սեյշելները, Արևելյան Թիմորը, Թոգոլեզյան Հանրապետությունը, Թուվալուն և Ուգանդան: Աշխարհի բոլոր երկրների քաղաքացիները կարող են մուտք գործել այս երկրներ առանց վիզայի: Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: