Նորություններ

Հայ մարզիկները՝ բազկամարտի աշխարհի առաջնության մեդալակիրներ

Սպորտ 2017-09-13

Սեպտեմբերի 2-ից 11-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած բազկամարտի մեծահասակների և երիտասարդների աշխարհի 39-րդ առաջնությանը Հայաստանը ներկայացրել է 11 մարզիկ: Մինչև 20 տարեկանների պայքարում գերծանր քաշային Դավիթ Մադոյանը աջ ձեռքով ոսկե մեդալ է նվաճել, իսկ ձախ ձեռքով՝ բրոնզե մեդալ։ Մեծահասակների առաջնությունում 70 կգ քաշային կարգում արծաթե մեդալ է նվաճել Էմիլ Ամիրշադյանը (աջ ձեռք): Նշենք, որ առաջնությանը մասնակցել է 55 երկրի 1200 մարզիկ: Աղբյուրը՝ Tert.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: