Նորություններ

Կբացվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը

Ուշագրավ 2017-09-11

Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15-ին կբացվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակին նվիրված ցուցահանդեսը: Կներկայացվեն ծովանկարչի շուրջ յոթանասուն աշխատանքներ, այդ թվում՝ երբևէ չցուցադրված գրաֆիկական գործերը, Մայր Աթոռի տրամադրած երկու կտավները, ինչպես նաև ռուսական թանգարաններից բերված Այվազովսկու ստեղծագործությունները: Վենետիկի Մխիթարյան միաբանությունից ժամանակավորապես Երևան է տեղափոխվել «Քաոսը» կտավը, որն իր առանցքային դերն ունի նաև ցուցադրության գաղափարական բովանդակության մեջ։ Ցուցադրանքն սկսվում է աշխարհի արարումը խորհրդանշող «Քաոս»-ից և ավարտվում Այվազովսկու՝ «Նոյը իջավ Արարատից» կտավով: «Այսինքն՝ Աստված ստեղծեց աշխարհը, իսկ մարդկության երկրորդ սկիզբը դարձավ Արարատը»,-պարզաբանել է պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը: Ցուցահանդեսը կգործի մինչև 2018-ի հունվարի 15-ը: Այվազովսկու 200-ամյակին նվիրված գիտաժողովը ևս կմեկնարկի սեպտեմբերի 15-ին: Հյուրերի թվում են արվեստաբաններ, արվեստագետներ, թանգարանային գործի աշխարհահռչակ վարպետներ՝ տարբեր երկրներից: Նշենք, որ ցուցահանդեսի համար Հայաստանի ազգային պատկերասրահում հատուկ վերակառուցվել է 850 քառակուսի մետր տարածք, ցուցադրությանն են համապատասխանեցվել գունային, լուսային ձևավորումները։ Աղբյուրը՝ Mamul.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: