Նորություններ

Ամփոփվեց «Գնացք 12» աշխատանքային սեմինարի ևս մեկ եռօրյակ

Ուշագրավ 2017-09-08

Գնացքի բարձր ձայնային ազդանշանը լսելի է անգամ սեպտեմբերյան թոհուբոհում. Արմավիրի մարզի Սարդարապատի, Արարատի թիվ 3, Երևանի թիվ 197 և 104, Է.Բոյաջյանի անվան թիվ 121, Վ.Թեքեյանի անվան թիվ 92 դպրոցները ներկայացնող մանկավարժների համար մեկնարկած Գնացք 12-ն այսօր ժամանեց եզրափակիչ կայարան՝ ամբողջացնելով նախորդ հանդիպումների միմյանց լրացնող շղթան: Այստեղ մասնակից ուսուցիչներն անդրադարձան ուսուցման ամենակարևոր շարժօղակներից մեկին՝ համագործակցությանը, որն արդյունավետ կարող է լինել անգամ խառնաշփոթում: Բացահայտումներով, հուզմունքով և կրկին հանդիպելու անկեղծ ցանկությամբ լցված եզրափակիչ հանդիպման ավարտին մանկավարժները շնորհակալություն հայտնեցին Dasaran կրթական ծրագրին՝ համալրելով մեր ջե՜րմ-ջերմ ընտանիքը: Շարունակելի…

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: