Նորություններ

Լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում

Սպորտ 2017-09-08

Երևանում սեպտեմբերի 8-10-ը կկայանա լողափնյա վոլեյբոլի Արևելյան Եվրոպայի երկրների տղամարդկանց առաջնությունը, որին մասնակցելու է 15 թիմ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Վրաստանից, Լիտվայից, Լեհաստանից և Իսրայելից: «Այս առաջնությունում Հայաստանը կներկայացնեն Ռազմիկ Հակոբյան և Արման Միսկարյան, Աշոտ Բալաբեկյան և Անդրե Սիմոնի զույգերը: Մեր տղաները 15 թիմի մեջ վարկանիշով 7-րդն են: Կարծում եմ՝ մինչև քառորդ եզրափակիչ կհասնենք: Բավականին ուժեղ մրցաշար է, որը 2020 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար վարկանիշային է: Առաջնությանը սպիտակ քարտով իրավունք ունի մասնակցելու մեկ թիմ, որն Իսրայելի հավաքականն է»,- նշել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: Նշենք նաև, որ օգոստոսի վերջին Մ 18 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը Ռուսաստանում մասնակցել էր Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին. հայ պատանիները պարտություններ էին կրել։ Աղբյուրը՝ Panorama.am

Բաց մի թողեք նաև...

Տեղեկատվության ճշգրտության համար Dasaran.am կայքը պատասխանատվություն չի կրում: